Մատչելիության հղումներ

logo-print

«Հետխորհրդային տարածքում անջատողական վարչախմբերը գոյատեւում են դրսից ստացվող աջակցության հաշվին»


Մոլդովայի նախագահ Վլադիմիր Վորոնինը հայտարարել է, թե հետխորհրդային տարածքում անջատողական վարչախմբերը գոյատեւում են դրսից ստացվող աջակցության հաշվին:

«Անջատողական ռեժիմները գոյատեւում են մեր որոշ տարածաշրջանային գործընկերներից ստացվող օգնության հաշվին: Առանց դրսից ստացվող աջակցության այդ ռեժիմները պարզապես չէին կարող գոյություն ունենալ», - ըստ Բաքվի «Էխո» թերթի, նշվում է Քիշնեւում անցնող ՎՈՒԱՄ (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) կազմակերպության անվտանգության ծառայությունների ղեկավարների հավաքի մասնակիցներին Մոլդովայի նախագահի հղած ուղերձում:

Ուղերձում նաեւ ասվում է, թե «տարածաշրջանային անվտանգությանը լուրջ սպառնալիք ներկայացնող անջատողական վարչախմբերի աջակցությունը իրականացվում է նաեւ առեւտրային պալատների եւ բանկերի համագործակցության շնորհիվ»:

«Անջատողական տարածաշրջանների բանկերի հետ համագործակցությունը անընդունելի է: Այդ բանկերը ոչ մի տեղ գրանցված չեն եւ ծառայում են որպես փողերի լվացման կատարյալ մեխանիզմ», - գտնում է Վլադիմիր Վորոնինը:

Իսկ ռուսաստանյան PBK գործակալությունը հաղորդում է, որ հանդիպման մասնակիցները ընդունել են համատեղ հայտարարություն, որում հանդես են եկել Մոլդովայի եւ Վրաստանի տարածքից ռուսական զորքերի դուրսբերման օգտին՝ գտնելով, որ «ռուսական զորքերի ներկայությունը խանգարում է հակամարտությունների կարգավորմանը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG