Մատչելիության հղումներ

Աբաշիձեի ընտանիքի դատական հայցը չի բավարարվել


Աջարիայի նախկին առաջնորդ Ասլան Աբաշիձեն ու նրա ընտանիքի անդամները տանուլ են տվել Վրաստանի իշխանությունների դեմ երկրի Սահմանադրական դատարանում հարուցած գործը:

Աբաշիձեն, նրա որդի Գեորգին ու դուստր Դիանան պնդում են, որ իրենց ու իրենց ազգականներին պատկանող սեփականության որոշ մասը բռնագանձվել է առանց բավարար իրավական հիմքի:

Աբաշիձեի ընտանիքի փաստաբան Սոսո Բարաթաշվիլին Սահմանադրական դատարանի որոշման կապակցությամբ մամուլին հայտնել է, որ Քրեական ու Քաղաքացիական օրենսգրքերի որոշ հոդվածներ հակասում են երկրի Սահմանադրությանը:

Ասլան Աբաշիձեի ընտանիքին պատկանող ողջ սեփականությունը Վրաստանի պետությանն է փոխանցվել մարտ ամսին:


Աննա Կարապետյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG