Մատչելիության հղումներ

Վլադիմիր Հարությունյանի գործը փոխանցվել է դատարան


Վրաստանի գլխավոր դատախազությունը ավարտին է հասցրել Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Բուշի եւ Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլու դեմ մահափորձ իրականացնելու մեջ մեղադրվող Վլադիմիր Հարությունյանը գործով նախաքննությունը եւ գործը փոխանցել է Թբիլիսիի քաղաքային դատարան:

«Կավկազպրես» գործակալության տեղեկացմամբ, դատավարության օրը հայտնի կդառնա ավելի ուշ: Մեղադրանքները հաստատվելու դեպքում Հարությունյանը կարող է դատապարտվել ցմահ բանտարկության:

Դատախազությունը Վրաստանի 27-ամյա քաղաքացի Վլադիմիր Հարությունյանին ներկայացրել է մայիսի 10-ին Թբիլիսիի Ազատության հրապարակում նախագահ Ջորջ Բուշի ուղղությամբ նռնակ նետելու, ինչպես նաեւ հուլիսին ձերբակալության ժամանակ ոստիկան սպանելու եւ ապօրինի զենք պահելու ու կրելու մեղադրանք:

Վրաստանի ներքին գործերի նախարար Վանո Մերաբիշվիլին անցած շաբաթ հայտարարել էր, որ նախաքննության ընթացքում պարզվել է, որ Վլադիմիր Հարությունյանը գործել է միայնակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG