Մատչելիության հղումներ

Բաքվում մեծամասնությունը ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծման կողմնակից է


Ադրբեջանի Ղարաբաղի ազատագրման կազմակերպությունը (ՂԱԿ) «Որո՞նք են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավոր ուղիները» թեմայով հարցում է անցկացրել Բաքվի 2515 բնակիչների շրջանում:

Ադրբեջանական ANS հեռուստաընկերության փոխանցմամբ, հարցման մասնակիցների 58 տոկոսը ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծման կողմնակից է, 25 տոկոսը գտնում են, որ հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով: Դժվարացել է պատասխանել հարցվածների 17 տոկոսը:

Հետաքրքիր է, որ հակամարտության ռազմական ճանապարհով լուծման կողմնակիցների մեծամասնությունը՝ շուրջ 60 տոկոսը, տարեց մարդիկ են, իսկ բանակցությունների ճանապարհով հիմնախնդրի լուծումը պաշտպանում են Բաքվի երիտասարդությունը եւ միջին տարիքի մարդիկ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG