Մատչելիության հղումներ

Հակակառուպցիոն միջոցառումների իրականացման մոնիտորինգի հանձնաժողովը չորեքշաբթի օրը հրապարկեց 2005 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում կոռուպցիոն հանցագործությունների մասին վիճակագրական տվյալները: Ըստ այդմ՝ անցած տարվա համեմատությամբ, Հայաստանում կոռուպցիոն հանցագործությունների թիվն աճել է:

Եթե այդպիսի հանցագործությունների թիվը 2004-ի առաջին կիսամյակում 198 էր, ապա այս տարի՝ 227: Ամենաշատ հանցագործությունները կատարվել են «յուրացում կամ վատնում» հոդվածով՝ 90 դեպք: Կաշառք այս տարի ստացել է 5 մարդ, թեեւ կաշառք տվողներ չեն հայտնաբերվել: Պաշտոնեական լիազորությունները չարաշահել է 15 անձ, գրանցվել է մարդկանց առեւտրի 3 դեպք:

Չի հրապարակվում, սակայն, թե ովքեր են յուրացել եւ ինչքան, ովքեր են իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահած 15 պաշտոնյաները կամ ով ում ինչի համար է կաշառք տվել:

Հակակակոռուպցիոն միջոցառումների իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի նախագահ Բագրատ Եսայանի մեկնաբանությամբ, նման տեղեկություններ հայտնելն իրենց լիազորությունների մեջ չի մտնում:

Մեկնաբանելով հրապարակված տվյալները, մասնավորապես կոռուպցիոն հանցագործությունները աճը՝ Բագրատ Եսայանը ասաց. - «Դուք կարող եք դա բնութագրել որպես կոռուպցիայի աճ, [իսկ] ես կարող եմ գնահատել որպես կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման աճ... Կարծում եմ, սա բավականին դրական երեւույթ է»:

«Համենայան դեպս, եթե նույնիսկ շատացել են հանցագործությունները, շատացել է նաեւ բացահայտումը», - ավելացրեց Եսայանը:

Կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով նախագահի խորհրդականը խուսափեց ուղղակի պատասխանել հարցին, թե մի քանի տարվա պայքարից հետո Հայաստանում կոռուպցիան աճե՞լ է, թե՞ նվազել՝ ասելով. - «Կոռուպցիան երեւույթ է, որ չափել հնարավոր չէ»:

Ուշագրավ է նաեւ, որ պաշտոնեական լիազորությունները չարաշահած 15 անձանցից դատապարտվել են միայն 2-ը, որոնց անունները, ինչպես եւ 13 չդատապարտվածներինը, չհրապարակվեցին:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG