Մատչելիության հղումներ

Պայթյունի հետեւանքով 23 մարդ է վիրավորվել Թուրքիայի հարավ-արեւելքում


23 մարդ է վիրավորվել Թուրքիայի հարավ-արեւելյան Հաքյարի նահանգի Շեմդինլի քաղաքում չորեքշաբթի օրը ավտոմեքենայում տեղադրված հզոր ռումբի պայթյունից:

«Ֆրանսպրես» գործակալության փոխանցմամբ, Հաքյարի նահանգապետի գրասենյակից հայտնել են, որ ժանդարմերիայի զորքերի հրամանատարության շենքի մոտ հնչած պայթյունի պատասխանատուները Թուրքիայում արգելված Քրդական աշխատավորական կուսակցության գրոհայիններն են:

Հաղորդվում է, որ վիրավորներից 4-ը զինվորականներ են եւ 3-ը ոստիկաններ, մնացածը՝ քաղաքացիական անձինք: Լուրջ վնաս է հասցվել մերձակա շենքերին եւ խանութներին:

Թուրքիայի հարավ-արեւելքում անկախ Քուրդիստանի ստեղծման համար զինված պայքար սկսած քրդերի հետ բախումներում 1984 թվականից ի վեր զոհվել է շուրջ 3 հազար մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG