Մատչելիության հղումներ

Թեհրանում կրկին պայթյուն է հնչել բրիտանական ընկերությունների գրասենյակներում


Չորեքշաբթի օրը Իրանի մայրաքաղաքում պայթյուն է հնչել «Բրիթիշ Էյրուեյզ» (British Airways) եւ «Բրիթիշ Փեթրոլիում» (British Petroleum) ընկերությունների գրասենյակների մոտ:

SkyNews հեռուստաալիքի փոխանցմամբ, Թեհրանի ոստիկանության խոսնակ Մեհդի Սայեդին հայտնել է, որ ռումբը եղել է թույլ հզորության: «Սայեհ» երկնաքերի 10-րդ հարկում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով ոչ ոք չի տուժել:

Ուղիղ երեք ամիս առաջ՝ օգոստոսի 2-ին, Թեհրանում բրիտանական ավիաընկերության եւ նավթային ընկերության գրասենյակների մոտ հնչած նույնպիսի պայթյունից եւս ոչ ոք չէր տուժել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG