Մատչելիության հղումներ

Սահակաշվիլին ընդունել է, որ «վարդերի հեղափոխությունից» հետո բյուրոկրատական խոչընդոտները Վրաստանում ավելացել են


Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին չորեքշաբթի օրը կառավարության նիստում խիստ քննադատության է ենթարկել կառավարության անդամներին՝ ասելով, թե նրանք ժողովրդից թաքնվում են իրենց աշխատասենյակներում:

«Ինտերֆաքս» գործակալության փոխանցմամբ, նախագահը ընդունել է, որ նախորդ տարիների համեմատ Վրաստանում ավելացել են բյուրոկրատական խոչընդոտները:

«Հասարակ տեղեկանք ստանալու համար մարդիկ ստիպված են օրերով հերթ կանգնել եւ ենթարկվել վիրավորանքի», - նշել է Միխեիլ Սահակաշվիլին՝ ավելացնելով, որ այսուհետ մտադիր չէ հաշտվել նման իրավիճակի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG