Մատչելիության հղումներ

Ադրբեջանցիների 43 տոկոսը քվեարկելու է ընդդիմության օգտին


Ադրբեջանի լրագրողների ժողովրդավարական լիգայի անցկացրած սոցիոլոգիական հարցմամբ ընդգրկված ադրբեջանցիների 43 տոկոսը նոյեմբերի 6-ի խորհրդարանական ընտրություններում պատրաստվում է քվեարկել ընդդիմադիր թեկնածուների օգտին: Իշխանամետ թեկնածուների օգտին քվեարկելու մտադրություն ունեցողները կազմել են 18 տոկոս:

Ինչպես «Ռեգնում» գործակալությանը ասել է լիգայի ղեկավար Յադիգար Մամեդլին, Բաքվում եւ Սումգայիթում անցկացված հարցումն ընդգրկել է 800 մարդ, եւ իրականացվել է Սորոսի «Բաց հասարակություն» հիմնադրամի կողմից՝ «Արեւելք - Արեւելք» ծրագրի շրջանակներում:

Մամեդլիի փոխանցմամբ, հարցվածների 13 տոկոսը ասել է, թե առհասարակ պաշտպանում է իշխանություններին, 29 տոկոսը՝ ընդդիմությանը: Մնացածների դիրքորոշումը չեզոք է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG