Մատչելիության հղումներ

Ռիգայում մեկնարկել է Հարավային Կովկասին նվիրված համաժողով


Չորեքշաբթի օրը Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում սկսվել է «Հարավային Կովկաս. կարիքների ներկայացման մեխանիզմ» թեմայով երկօրյա համաժողովը, ոին մասնակցելու նպատակով Ռիգա է մեկնել Հայաստանի պաշտպանության նախարարության արտաքին հարաբերությունների եւ ռազմական համագործակցության վարչության պետի տեղակալ Նիկոլայ Ավետիսյանը եւ նույն վարչության ավագ սպա Արայիկ Մեսրոբյանը:

Նիկոլայ Ավետիսյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ համաժողովի նպատակը հարավկովկասյան երկրների հետ ընթացիկ եւ նախատեսվող պաշտպանական համագործակցության ծրագրերը համակարգելն ու համադրելն է:

Քննարկվելու են յուրաքանչյուր երկրի առանձնահատուկ կարիքները, համագործակցության ծրագրերը, դոնոր երկրների առաջարկները, որոնք կհամապատասխանեցվեն տվյալ երկրի կարիքներին: Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի ներկայացուցիչները կներկայացնեն արդեն ստացված աջակցությունը եւ իրենց երկրների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումները:

Համաժողովին, որի կազմակերպիչը Լատվիայի պաշտպանության նախարարությունն է, ակնկալվում է հարավկովկասյան պետությունների 40, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության անդամ պետությունների 15 ներկայացուցիչների մասնակցությունը:

ԱՄՆ-ի նախաձեռնած «Հարավային Կովկաս. կարիքների ներկայացման մեխանիզմ» ծրագիրը իրագործվում է 2003 թվականից:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG