Մատչելիության հղումներ

Հայ-վրացական սահմանին կաշառառության մեղադրանքով ձերբակալվել է 12 վրացի մաքսային


Այսօր հայ-վրացական սահմանին՝ Նինոծմինդայի մաքսային անցակետում 12 վրացի մաքսային է ձերբակալվել կաշառք վերցնելու մեղադրանքով: «Կավկազպրես»-ը հայտնում է, որ կաշառք վերցնելու պահը տեսագրվել է:

Գործակալության վկայությամբ, մաքսայիններից առգրավվել է «պատկառելի քանակությամբ» ԱՄՆ դոլար, վրացական լարի, ռուսական ռուբլի եւ հայկական դրամ:

10 օր առաջ կաշառառության մեղադրանքով ձերբակալվել էր վրաց-թուրքական սահմանին գտնվող Սարփիի մայսային անցակետի ողջ անձնակազմը:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG