Մատչելիության հղումներ

60 ռուսաստանցի զինծառայող չի կարողանում Ռուսաստանից վերադառնալ Գյումրիի ռազմակայան


60 ռուսաստանցի զինծառայողներ, որոնք սեպտեմբերին մեկնել էին հայրենիք արձակուրդի, այժմ չեն կարողանում վերադառնալ Գյումրիի ռազմակայան, քանի որ սեպտեմբերի 24-ից հայ-ռուսական սահմանը հատելու կարգը փոխվել է՝ կրճատվել է այն փաստաթղթերի ցանկը, որոնցով կարելի է հատել սահմանը:

«Ռուսաստան մեկնած զինծառայողների մի մասը պարզապես չի վերցրել իր հետ ծառայողական անձնագրերը, քանզի տեղյակ չի եղել, որ կարգը փոխվելու է, մյուսները մինչեւ այժմ չեն հասցրել անձնագիր ստանալ», - գրում է այսօր «Կրասնայա զվեզդա» թերթը:

Ըստ ռազմական պարբերականի, Ռուսաստան չեն կարողանալու վերադառնալ նաեւ այն 1000 զինծառայողները, որոնց ծառայության ժամկետը ավարտվում է՝ նրանք ընդհանրապես անձնագիր չունեն:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG