Մատչելիության հղումներ

logo-print

Իտալիայի կառավարությունը 1 միլիոն եվրոյի օգնություն է հատկացրել Հայաստանին


Իտալիայի կառավարությունը Հայաստանում կարկտահարությունից ու ցրտահարությունից տուժած համայնքներին տրամադրելու է 1 միլիոն եվրոյի մարդասիրական օգնություն՝ շաքարավազ եւ այլուր:

Այդ մասին այսօր հրավիրած ասուլիսում հայտարարեցին երկօրյա այցով Հայաստանում գտնվող Իտալիայի արտաքին գործերի նախարարության Զարգացման համագործակցության վարչության ավագ պաշտոնյա, լիազոր նախարար Էուջենիո Կամպոյի գլխավորած պատվիրակության անդամները:

«400 հազար եվրոն շաքարավազ է, իսկ 600 հազարը՝ ալյուր, որը կազմում է 2044 տոննա ալյուր եւ 898 տոննա շաքարավազ», - մանրամասնեց այդ բարեգործությունը համակարգող Սիմոն Տեր-Սիմոնյանը՝ հավելելով, որ յուրաքանչյուր ընտանիքին տրվելու է 1 պարկ ալյուր եւ 20 կիլոգրամ շաքարազավ:

Ասուլիսի ընթացքում, որին մասնակցում էր նաեւ Հայաստանում Իտալիայի արտակարգ ու լիազոր դեսպան Մարկո Կլեմենտեն, ասվեց, որ հայ-իտալական համագործակցությունը նոր թափ է ստանալու:

Այցի օրերին պատվիրակության անդամները հայ գործընկերների հետ քննարկում են կոնկրետ ծրագրեր առողջապահության, գյուղատնտեսության եւ գիտահետազոտական համագործակցության բնագավառներում:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG