Մատչելիության հղումներ

logo-print

Էդուարդ Շեւարդնաձե. «Եթե ուզեինք, պարզապես կոչնչացնեինք ընդդիմադիրներին»


Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն խոստովանել է, որ երկու տարի առաջ չի ցանկացել ուժ կիրառել ընդդիմության դեմ, թեեւ նման հնարավորություն ունեցել է:

«Եթե մենք ուզեինք, պարզապես կոչնչացնեինք նրանց, չէ որ ես նախագահ էի եւ գլխավոր հրամանատար, իսկ բանակը ենթարկվում էր ինձ», - ասել է նախկին նախագահը «Նեզավիսիմայա գազետա» թերթին տված հարցազրույցում:

Շեւարդնաձեն վերհիշում է. - «Երբ նրանք ներխուժեցին դահլիճ եւ գրավեցին նախագահողի տեղը, ես ասացի, որ դա հեղաշրջման փորձ է եւ հատուկ իրադրություն հայտարարեցի, իսկ հատուկ իրադրությունը՝ պատերազմ է: Բայց արդեն մեքենայի մեջ ես միտքս փոխեցի, որովհետեւ ինչ տարբերություն, թե որ կողմում էին մարդիկ զոհվելու՝ այս, թե այն: Չէ՞ որ այս կողմում էլ էին Վրաստանի քաղաքացիներ, այն կողմում էլ, միայն թե այս կողմում զինվորական համազգեստով էին, իսկ այն կողմում՝ ոգեւորված երիտասարդներ»:

«Արդեն մինչեւ տուն հասնելը, ես մեքենայից զանգահարեցի եւ չեղյալ հայտարարեցի հատուկ իրադրությունը», - ամփոփում է Էդուարդ Շեւարդնաձեն:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG