Մատչելիության հղումներ

Հունաստանը ներկայացնում է Եվրամիությանը Թուրքիայի եւ Մակեդոնիայի անդամակցության իր պայմանները


Հունաստանի վարչապետ Կոստաս Կարամանլիսը երկուշաբթի օրը երկրի խորհրդարանում հայտարարել է, որ Հունաստանը ներկայացնում է Եվրամիությանը Թուրքիայի եւ Մակեդոնիայի անդամակցության իր պայմանները:

«Մենք համաձայնեցինք Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկին այն համոզմամբ, որ Թուրքիան, որն աստճինաբար հարմարվում է եվրոպական նորմերին, գործում է ի շահ ինչպես սեփական ժողովրդի, այնպես էլ հարեւանների», - ըստ ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության, նշել է Հունաստանի վարչապետը:

Միեւնույն ժամանակ, նա թվարկել է 8 պայման, որոնք կատարելու դեպքում Թուրքիան կարող է լիիրավ անդամակցություն ակնկալել Եվրամիությունում:

Կարամանլիսի խոսքերով, Թուրքիան պետք է ամբողջությամբ կատարի անդամակցության այսպես կոչված Կոպենհագենի չափանիշները, ճանաչի Հաագայի դատարանի ինքնիշխանությունը, կատարի Եվրամիության անդամ պետությունների հետ մաքսային միության բոլոր պարտավորությունները: Բացի այդ, Հունաստանը պնդում է, որ Թուրքիան ճանաչի Կիպրոսը, համագործակցի Կիպրոսի խնդրի կարգավորման հարցում եւ նորմալացնի հարաբերությունները Հունաստանի եւ Կիպրոսի հետ:

«Մեր նպատակը Հունաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների լրիվ նորմալացումն է», - հայտարարել է Կոստաս Կարամանլիսը:

Ինչ վերաբերում է Մակեդոնիային, ապա Հունաստանի կողմից ներկայացվող հիմնական պահանջը այդ պետության անվանումը փոխելն է: Հունաստանը պնդում է, որ «Մակեդոնիա» անվանումը պատմականորեն պատկանում է Հունաստանի հյուսիսային մարզին, եւ հարեւան սլավոնական պետությունը չպետք է նույն անունը կրի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG