Մատչելիության հղումներ

Ադրբեջանում թաղված են 300 կոնտեյներ ռադիոակտիվ թափոններ եւ «կեղտոտ ռումբեր»


Ադրբեջանի ռադիացիոն խնդիրների ինստիտուտի տնօրեն Ադիլ Ղարիբովը հայտնել է, որ ըստ կանխատեսումների, Ադրբեջանի տարածքում թաղված են 300 կոնտեյներ ռադիոակտիվ թափոններ եւ «կեղտոտ ռումբեր»:

«Ազերի-պրես» գործակալության փոխանցմամբ, Ղարիբովը նշել է, որ առաջիկայում ռադիոակտիվ թափոններ եւ «կեղտոտ ռումբեր» հայտնաբերելու թույլատվության դիմումներ կուղարկվեն համապատասխան ատյաններին: Թափոնների հայտնաբերման ընթացքում, ըստ նրա, ֆինանսական օգնություն է ստացվում միջազգային կազմակերպություններից:

Դեռեւս խորհրդային տարիներից մնացած ռադիոակտիվ նյութեր հայտնաբերելու նպատակով հոկտեմբերին Ադրբեջանում էր գտնվում Միջուկային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԱՏԵ) եւ ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարության փորձագետների 7 հոգուց բաղկացած խումբը:

Անցյալ տարի ռադիոիզոտոպային մի գեներատոր էր հայտնաբերվել Վրաստանում, ինչը առաջացրել էր միջազգային կազմակերպությունների լուրջ մտահոգությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG