Մատչելիության հղումներ

Հարավային Կովկասի նախագահներից ամենաբարձր վստահությունը վայելում է Միխեիլ Սահակաշվիլին


Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հարավկովկասյան պետությունների ղեկավարներից ամենաբարձր վարկանիշն ունի. նրան վստահում է երկրի բնակչության 70,9 տոկոսը:

«Կավկազպրես» գործակալությունը հաղորդում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին վստահում է իր երկրի բնակչության 64,5 տոկոսը, մինչդեռ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի վստահության վարկանիշը 37 տոկոս է:

Միեւնույն ժամանակ, Հետազոտությունների ռեսուրսների կովկասյան կենտրոնի կատարած հարցումները վկայում են, որ Սահակաշվիլու եւ Ալիեւի վստահության վարկանիշերը անցյալ տարվանից նվազել են համապատասխանաբար 15 եւ 20 տոկոս, իսկ Քոչարյանի վարկանիշը աճել է 7 տոկոսով:

Ըստ հարցումների, հայերը թերահավատորեն են վերաբերում մոտ ապագայում Հայաստանում տնտեսական իրավիճակի բարելավմանը. միայն 21 տոկոսն է հավատում նման հնարավորությանը, իսկ 58 տոկոսը պատկերացում չունեն, թե ինչպես կփոխվի իրենց կենսամակարդակը:

Ադրբեջանում իրավիճակի դրական փոփոխությանը հավատում է բնակչության 42 տոկոսը: Հակառակ կարծիքն են արտահայտել հարցվածների 29 տոկոսը:

Վրաստանցիները, ըստ հարցման արդյունքների, անուղղելի լավատես են՝ բնակչության 66 տոկոսը հավատում է, որ իրենց կենսապայմանները կբարելավվեն առաջիկա 3 տարում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG