Մատչելիության հղումներ

Էստոնիայի արտգործնախարար. «Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը»


Էստոնիայի արտգործնախարար Ուրմաս Պաետը գտնում է, որ Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը: «Պոստիմիս» օրաթերթին տված հարցազրույցում նախարարը կարծիք է հայտնում. - «3ուրաքանչյուր երկիր հնարավորինս ազնիվ պետք է խոսի պատմության մասին: Դա վերաբերում է թե’ Էստոնիային, թե’ Թուրքիային»:

Միաժամանակ Պաետը համոզմունք է հայտնել, որ Թուրքիան կարող է դառնալ Եվրամիության անդամ: Էստոնացի նախարարի կարծիքով, Թուրքիայի անդամակցության հետ կապված մտավախությունները չափազանցված են:

«Երբ Արեւելյան Եվրոպան միանում էր Եվրամիությանը, ոմանք կանխատեսում էին, թե Արեւելյան Եվրոպան լիովին կդատարկվի, որովհետեւ բոլորը կտեղափոխվեն Արեւմտյան Եվրոպա: Նույն սխալ կանխատեսումներն այժմ արվում են Թուրքիայի վերաբերյալ», - ասել է Էստոնիայի արտգործնախարարը:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG