Մատչելիության հղումներ

logo-print

«Արտասահմանում Ռուսաստանի ռազմակայանները կարող են դառնալ սադրիչ գործողությունների թիրախ»


Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը անհանգստացած է Վրաստանում եւ Տաջիկստանում ռուսական ռազմակայանների նկատմամբ ահաբեկչության եւ սադրիչ գործողությունների վտանգի աճով:

«Ամենավտանգավորը Բաթումում տեղակայված ռուսական 12-րդ ռազմակայանի վիճակն է, որտեղ անցկացվում են բողոքի ցույցեր եւ հակառուսական այլ գործողություններ», - ասել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում «Ինտերֆաքս»-ի աղբյուրը եւ ավելացրել, - «Ռուսաստանի ռազմական ներկայության հանդեպ Վրաստանի անբարյացակամ քաղաքականությունը, տնտեսական եւ սոցիալական խնդիրները եւ փախստականների մեծ հոսքը, ներառյալ Չեչնիայից, կարող են ռուսական զինվորականների նկատմամբ ահաբեկչական գործողությունների ու սադրանքների պատճառ դառնալ»:

Նրա խոսքերով, իրավիճակը Ախալքալակի 62-րդ ռազմակայանի շուրջ անհամեմատ բարվոք է, քանի որ «տեղի հայերը դեմ են ռազմակայանի դուրսբերմանը»:

«Ահաբեկչական գործողության վտանգ է սպառնում նաեւ Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմակայանին, սակայն տեղացիների կողմից այդ սպառնալիքը նվազագույնն է», - նշել է գործակալության աղբյուրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG