Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյան. «Խորհրդարանը դարձել է երկրի քաղաքական երկխոսության հիմնական ամբիոնը»


Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի խորհրդարանի ստեղծման 15-րդ տարեդարձի կապակցությամբ։

«Տասնհինգ տարի առաջ ժողովրդավարական ընտրությունների ճանապարհով ձեւավորված Գերագույն Խորհուրդն իրականացրեց պատմական առաքելություն՝ հռչակելով Հայաստանի անկախությունը։ Այն դարձավ պետականությունը մարմնավորող խորհրդանիշ», - ասված է նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձում։

Ուղերձում նշվում է. - «Աշխարհաքաղաքական նոր իրավիճակում Հայաստանի խորհրդարանը կոչված էր հիմք դնելու սկզբունքորեն նոր օրենսդրության, որ բնորոշ է անկախ ու ժողովրդավարական պետությանը։ Նա հանդիսացավ նախկին՝ խորհրդային համակարգից նորի անցման կարեւորագույն օղակներից մեկը։ Ստեղծվեց արմատական բարեփոխումներ իրականացնելու իրավական դաշտ»։

«Անցած տարիների ընթացքում մեր խորհրդարանը կատարել է նաեւ իր դերը երկրի կայունության եւ հասարակական համերաշխության պահպանման առումով։ Այն դարձել է երկրի քաղաքական երկխոսության հիմնական ամբիոնը», - շարունակել է նախագահը: - «Մեր խորհրդարանը կարողացել է հաղթահարել ժամանակի մարտահրավերները։ Եվ այսօր, իշխանության մյուս թեւերի հետ համագործակցությամբ, աշխատում է մեր հասարակությանը հուզող խնդիրների լուծման ուղղությամբ»։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG