Մատչելիության հղումներ

Human Rights Watch-ը հանդես է եկել Ադրբեջանին վերաբերող հատուկ հայտարարությամբ


Ադրբեջանում ստեղծված ներքաղաքական կացության առթիվ հատուկ հայտարարությամբ այսօր Նյու Յորքում հանդես է եկել Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը:

Որպես նախընտրական իրավիճակի վերաբերյալ 30 էջանոց զեկույցի հավելում ընդունված հայտարարության մեջ նշվում է. - «Ադրբեջանում ազատ եւ արդար ընտրությունների անցկացման պայմաններ գոյություն չունեն: Վտանգ կա, որ Ադրբեջանում ընտրակեղծիքների արդեն արձանագրված նախադեպը կարող է կրկնվել»:

Հայտարարության հեղինակները պնդում են, որ իշխանությունները ահաբեկում են ընդդիմադիր թեկնածուներին եւ ընդդիմադիր կուսակցությունների աջակիցներին: Կազմակերպության ներկայացուցիչները նաեւ չեն բացառում, որ իրադարձությունների նման զարգացման պայմաններում կարող է կրկնվել 2003-ի աշնան իրավիճակը, երբ նախագահական ընտրություններից հետո ընդհարումներ տեղի ունեցան ընդդիմության կողմնակիցների եւ իրավապահների միջեւ:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG