Մատչելիության հղումներ

logo-print
Վաղը Թբիլիսիում տեղի կունենա Վրաստանի նախկին արտգործնախարար Սալոմե Զուրաբիշվիլիի հիմնած նոր շարժման կենտրոնակայանի բացումը:

«Ախալի թաոբա» թերթի վկայությամբ, Զուրաբիշվիլին ասել է, թե օրերս նոր շարժումը գրանցվելու է Արդարադատության նախարարությունում:

Նախկին արտգործնախարարը նաեւ համոզմունք է հայտնել, որ շուտով շարժումը կվերածվի քաղաքական կուսակցության եւ կմասնակցի բոլոր ընտրություններին:

Զուրաբիշվիլին պաշտոնազրկվել է այս ամիս խորհրդարանի եւ մի շարք դիվանագետների հետ առճակատվելուց հետո: Պաշտոնազրկման հաջորդ օրը նախկին արտգործնախարարը հանրահավաք է գումարել, որին, ըստ վրացական լրատվամիջոցների, մասնակցել է մի քանի տասնյակ հազար մարդ:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG