Մատչելիության հղումներ

Հանրաքվեի քարոզչական աշխատանքներ են ծավալվելու Ռուսաստանում


Ռուսաստաբնակ հայերը կկարողանան Հայաստանի սահմանադրական բարեփոխումների հարցով հանրաքվեում իրենց «այո»-ն կամ «ոչ»-ը ասել Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Սոչիում, Դոնի Ռոստովում, Պերմում, Եկատերինբուրգում, Վլադիվոստոկում, Վոլգոգրադում եւ Տոլյատիում, որտեղ գործում են Հայաստանի հյուպատոսությունները կամ պատվո հյուպատոսի գրասենյակները:

«Մենք փորձելու ենք համախմբել Հայաստանի քաղաքացիներին՝ ապահովելու նրանց ակտիվ մասնակցությունը նոյեմբերի 27-ին կայանալիք հանրաքվեին», - «Ազատություն» ռադիոկայանի հարցազրույցում ասել է «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության նախագահ, Հայ Դատի Մոսկվայի բյուրոյի ղեկավար Յուրի Նավոյանը:

Նրա փոխանցմամբ, առաջիկայում անցկացվելու է կլոր սեղան Մոսկվայում եւ Մոսկվայի մարզվում գործող հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ՝ ապահովելու տեղեկատվությունը եւ իրազեկումը կատարվող փոփոխությունների նշանակության եւ բուն փոփոխությունների մասին:

Սահմանադրական բարեփոխումների իմաստը ներկայացնելու
նմանատիպ միջոցառումներ են իրականացվելու նաեւ Ռուսաստանի հայաշատ այլ քաղաքներում:

Նավոյանի կարծիքով, Ռուսաստանում բնակվող հայաստանցիների համար սահմանադրական բարեփոխումներից առավել կարեւորը երկքաղաքացիության խնդիրն է:


Ազա Բաբայան, Մոսկվա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG