Մատչելիության հղումներ

Բելգիայի Սենատի նախագահը առաջարկել է կազմակերպել Հայաստանի եւ Թուրքիայի խորհրդարանների ղեկավարների հանդիպում


Բելգիայի Սենատի նախագահ Անն-Մարի Լիզինը այսօր առաջարկել է հաջորդ տարվա հունվարին Բրյուսելում կազմակերպել Հայաստանի եւ Թուրքիայի խորհրդարանների ղեկավարների հանդիպում:

Ինչպես հաղորդում է Հայաստանի Ազգային ժողովի մամլո ծառայությունը, Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը Լիզինի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ ինքը «կողմնակից է Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացմանը եւ գտնում է, որ եղած հիմնահարցերը պետք է քննարկվեն բաց ու հրապարակային»:

Բելգիայի Սենատի նախագահի գլխավորած պատվիրակությունը, որն այսօր սկսել է իր եռօրյա այցը Հայաստան, վաղը կհանդիպի նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ կմասնակցի Հայաստանի խորհրդարանի 15-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG