Մատչելիության հղումներ

Պետական դավաճանության մեջ մեղադրվող ադրբեջանցի զինվորը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման


Այսօր ծանր հանցագործությունները քննող Ադրբեջանի զինվորական դատարանը 14 տարվա ազատազրկման դատապարտեց զինվոր Զաուր Վեյիսովին պետական դավաճանության մեղադրանքով:

«Թրենդ» գործակալության վկայությամբ, դատարանը պարզել է, որ Թովուզի շրջանում ծառայող Վեյիսովը գերի է ընկել եւ համաձայնել է համագործակցել հայկական հատուկ ծառայությունների հետ:

Ըստ դատավճռի, հայերին փոխանցվող տվյալների դիմաց Վեյիսովը փող էր ստանում եւ այն կիսում զինմասի եւ դասակի հրամանատարների հետ: Վերջիններիս նկատմամբ հետաքննությունը շարունակվում է:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG