Մատչելիության հղումներ

logo-print

Աբդուլա Գյուլ.«Ցեղասպանությունը ճանաչելու մասին հաղորդագրությունները կեղծ են»


Թուրքիայի արտգործնախարար Աբդուլա Գյուլը հայտարարել է, որ բազմաթիվ սխալ լուրեր են տարածվում կապված Եվրամիության անդամակցության հետ՝ որպես օրինակ բերելով Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ լուրերը:

«Հաղորդագրություններ են տարածվում, թե Թուրքիան ճանաչելու է հայոց ցեղասպանությունը», - փաստել է Գյուլը՝ ավելացնելով. - «Տարբեր երկրների խորհրդարանների կողմից ընդունված բանաձեւերը ներկայացվել են Մարդու իրավունքների Եվրոպական դատարան, որն ի վերջո որոշել է, որ դրանք պարտադիր ուժ չունեն»:

«Նյու Անատոլիան» պարբերականի վկայությամբ, արտգործնախարարը պնդել է, որ իրականությանը չեն համապատասխանում նաեւ լուրերը, թե Թուրքիան պետք է ճանաչի հունական Կիպրոսի վարչակազմը:

«Մենք ժամանակ չունենք հերքելու այդ ստերը, որովհետեւ զբաղված ենք այլ գործերով: Թուրքիայի շահերին հակառակ ոչինչ չի արվելու եւ այդ շահերը պաշտպանվելու են», - ասել է Թուրքիայի արտգործնախարարը:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG