Մատչելիության հղումներ

Վարդան Օսկանյան. «Կոսովոյի անկախություն ճանաչումը կարող է դրական նշան դառնալ Ղարաբաղի հայերի համար»


Գերմանական Suddeutsche Zaitung թերթի հարցազրույցում Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը հայտարարել է, որ Բաքուն պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը:

Հայաստանի արտգործնախարարը նաեւ ասել է, թե «Կոսովոյի անկախություն ճանաչումը կարող է դրական նշան դառնալ Ղարաբաղի հայերի համար»:

Մեկնաբանելով Ադրբեջանում նոյեմբերի 6-ին նշանակված խորհրդարանական ընտրություններից հետո ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարները՝ Օսկանյանը նշել է. - «Եթե Բաքուն իրատեսական դիրքորոշում չդրսեւորի, ապա ոչ մի լուծում էլ չի լինի»:

Հարցազրույցում Օսկանյանը անդրադարձել է նաեւ հայ-թուրքական հարաբերություններին: Երկու երկրների արտգործնախարարների հանդիպումների դադարեցման կապակցությամբ Հայաստանի արտգործնախարարը ասել է, թե այլեւս չի ցանկանում մասնակցել զուտ «արձանագրային հանդիպումների», երբ իրականում ոչինչ տեղի չի ունենում:
Նրա խոսքերով, Անկարան դեռեւս պատրաստ չէ լուրջ քայլերի:

«Թուրքիան ենթարկվում է երրորդ երկրի շահերին, եւ չի համարձակվում անել այն, ինչը լավ կլինի հենց իր համար», - ասել է Վարդան Օսկանյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG