Մատչելիության հղումներ

Շարունակվում է ՀՀ պաշտպանության նախարար, Հայաստանի նախագահին կից ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Սերժ Սարգսյանի պաշտոնական այցելությունը ԱՄՆ:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, հոկտեմբերի 27-ին Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել ԱՄՆ քաղաքագիտական եւ հասարակական գիտությունների հետազոտությունների առաջատար կենտրոններից Կառնեգի հիմնադրամում:

Նույն օրը Հայաստանի պաշտպանության նախարարը ԱՄՆ Զինված ուժերի բարձրագույն սպայական կազմի վերապատրաստման հիմնական կենտրոնում՝ Վաշինգտոնի Պաշտպանության ազգային համալսարանում կազմակերպված կլոր սեղանի հյուրն էր: Քննարկմանը մասնակցում էին Պենտագոնի քաղաքական պաշտոնյաներ, վերլուծաբաններ, փորձագետներ, ինչպես նաեւ կենտրոնում վերապատրաստում անցնող բարձրագույն սպայական կազմի տարբեր պետությունների ներկայացուցիչներ:

Իր ելույթներում Սարգսյանն անդրադարձել է հայ-ամերիկյան հարաբերությունների, Հայաստանում ընթացող ժողովրդավարական եւ տնտեսական բարեփոխումների, արտաքին քաղաքականության հիմքերի, ինչպես նաեւ տարածաշրջանի պետությունների հետ Հայաստանի հարաբերությունների ներկա մակարդակի եւ հետագա զարգացման հեռանկարներին: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացին, Հայաստանի պաշտպանության նախարարը կարեւորել է Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության միայն խաղաղ միջոցներով կարգավորումը:

Առանձին նշելով ռազմական եւ անվտանգության ոլորտներում հայ-ամերիկյան հարաբերությունների խորացման գործընթացը, Սերժ Սարգսյանը շեշտեց է, որ Հայաստանը 2001թ. սեպտեմբերի 11-ի ոճրագործությունից անմիջապես հետո դատապարտել է այն եւ հակաահաբեկչական կոալիցիայի շրջանակներում անձնակազմ է ուղարկել Իրաք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG