Մատչելիության հղումներ

Նախագահ Սահակաշվիլին վազել է զինվորների հետ


Այսօր վաղ առավոտյան Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին եւ պաշտպանության նախարար Իրաքլի 0քրուաշվիլին ժամանել են Կրցանիսիի զորավարժական կենտրոն, որտեղ վազել են այստեղ ծառայող զինվորների հետ: «Իմեդի» հեռուստակայանը, ցուցադրելով, թե ինչպես են վազում նախագահը, նախարարը եւ զինվորները, հայտնել է, որ 4 կիլոմետրը նրանք հաղթահարել են 15 րոպեում:

«Ես ուզում էի ստուգել ձեր պատրաստվածությունը, ինչպես նաեւ ցանկանում էի, որ դուք տեսնենք, թե որքանով են պատրաստված ձեր գլխավոր հրամանատարը եւ նախարարը», - զինվորներին ասել է Սահակաշվիլին: - «Եթե պահանջվի, տասնյակ հազարավոր մարտիկներ երկրի ղեկավարների հետ միասին պատրաստ կլինեն պաշտպանել հայրենիքը»:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG