Մատչելիության հղումներ

Ադրբեջանական կողմի կրակոցները չեն խոչընդոտել դիտարկումը


Հոկտեմբերի 25-ին ԵԱՀԿ առաքելությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ վաղօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ բնակավայրից դեպի արեւելք ընկած ուղղությամբ անցկացրել է Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում:

Ինչպես տարածած հաղորդագրության մեջ նշում է Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարարությունը, նախքան դիտարկումը սկսելը «ադրբեջանական կողմից արձակվել են երկու մեկանգամյա կրակոցներ, որոնք, սակայն, ԵԱՀԿ ներկայացուցիչներին չեն խոչընդոտել իրականացնելու իրենց առաքելությունը»:

Հաղորդվում է նաեւ, որ Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնում էին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Միրոսլավ Վիմետալը (Չեխիա), Հարրի Էրոնենը (Ֆինլանդիա) եւ Յուրի Աբերլեն (Չեխիա):

Ղարաբաղյան կողմից դիտարկման առաքելությանն ուղեկցում էին ԼՂՀ պաշտպանության նախարարության եւ արտգործնախարարության ներկայացուցիչները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG