Մատչելիության հղումներ

logo-print

Բեռլինում սկսվել են Լեռնային Ղարաբաղին նվիրված լսումներ


Եվրամիության Հարավային Կովկասի հարցերով ինստիտուտի նախաձեռնությամբ չորեքշաբթի օրը Բեռլինում սկսվում են երկօրյա լսումներ նվիրված Լեռնային Ղարաբաղին: Լեռնային Ղարաբաղը լսումների ժամանակ ներկայացնում է ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Լեռնային Ղարաբաղի նախագահի խոսնակ Էդուարդ Աթանեսյանը հերքեց Բաքվի «Զերկալո» թերթի տարածած տեղեկատվությունը, թե կազմակերպիչները հրավերներ էին ուղարկել «Լեռնային Ղարաբաղի հայդկական եւ ադրբեջանական համայնքների ղեկավարներ Արկադի Ղուկասյանին եւ Նիզամի Բաղմանովին»:

Աթանեսյանի խոսքերով, հրավերը ստացվել է հենց ԱԺ նախագահի անունով: Աշոտ Ղուլյանի ելույթը ծրագրված է լսումների երկրորդ օրը:

Ադրբեջանական թերթը հաղորդել է նաեւ, թե քննարկվող հարցերից է լինելու Աղդամ – Ստեփանակերտ – Շուշի - Գորիս – Նախիջեւան ճանապարհի վերաբացման հարցը:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG