Մատչելիության հղումներ

logo-print

Ադրբեջանցիների մեծամասնությունը անհրաժեշտ է համարում երկրի ռազմական հզորություն ուժեղացումը


Կասպյան ուսումնասիրությունների ռեսուրսային կենտրոնի՝ երեքշաբթի օրը հրապարակած զեկույցի համաձայն, Ադրբեջանի բնակչության մեծամասնությունը անհրաժեշտություն է համարում երկրի ռազմական հզորությանը ուժեղացումը, քաղաքական կայունության ապահովումը, բժշկական ծառայությունների բարելավումը, կոռուպցիայի դեմ պայքարի ուժեղացումը եւ այլն:

Ինչպես «Թրենդ» գործակալությանը ասել է կենտրոնի տնօրեն Լյաթիֆ Կենգերլինսկին, զեկույցը պատրաստվել է Եվրասիա հիմնադրամի կողմից ֆինանսավորվող Տեղեկատվական նախաձեռնության հարցման շրջանակներում:

Զեկույցի հեղինակները փաստում են, որ Ադրբեջանի բնակչության 35,6 տոկոսը համարում է, որ երկիրը ճիշտ ուղիով է զարգանում: Հակառակ կարծիքի են ադրբեջանցիների միայն 0,6 տոկոսը:

Զեկույցում մեծ տեղ է հատկացված ժողովրդագրական վիճակագրությունը: Նշվում է, որ երկրում գործազուրկ են աշխատունակ կանանց 29,3 եւ տղամարդկանց՝ 15,8 տոկոսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG