Մատչելիության հղումներ

logo-print

Կոնգրեսական Մարկ Յուդալը միացել է Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբին


Միացյալ Նահանգների Կոնգրեսի Հայկական հացերով հանձնախմբին միացել է եւս մեկ կոնգրեսական՝ Կոլորադո նահանգից ընտրված դեմոկրատ Մարկ Յուդալը՝ հանձնախմբի անդամների թիվը հասցնելով 148-ի:

Յուդալը մինչեւ հանձնախմբին անդամակցելը արդեն բազմիցս աջակցել է Հայոց ցեղասպանության հարցը հաստատելու ու վերահաստատելու գործին, իր ստորագրությունն էր դրել է ապրիլի 24-ի ելույթի ժամանակ «ցեղասպանություն» բառն օգտագործելու հորդորով նախագահ Բուշին հղված նամակի տակ, ստորագրել էր Հայաստանը շրջանցող Ղարս - Ախաքալակ երկաթգծին վերաբերող բանաձեւը:

Մարկ Յուդալը Ներկայացուցիչների տան զինված ուժերի, բնական պաշարների եւ գիտության հարցերով հանձնաժողովների անդամ է:


Արամ Վանեցյան, Լոս Անջելես

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG