Մատչելիության հղումներ

logo-print

Ադրբեջանի ընդդիմությունը կառավարության անդամներին կոչ է անում հրաժարական տալ


Ընդդիմադիր «Ազադլիգ» դաշինքը Ադրբեջանի կառավարության անդամներին կոչ է արել հրաժարական տալ՝ «եթե չեն ուզում կիսել Ֆարհադ Ալիեւի, Ալի Ինսանովի, Ակիֆ Մուրադվերդեւի ու այլոց ճակատագիրը»:

«Եթե այսօր բանտում գտնվող նախարարները ժամանակին հրաժարական տային ու միանային ընդդիմությանը, մենք կկարողանային նրանց պաշտպանել եւ միջազգային հանրությանը ներկայացնել որպես քաղբանտարկյալներ», - day.az-ին ասել են «Ազադլիգ» դաշինքում: - «Նրան, սակայն, դա չարեցին, եւ այսօր դարձան սովորական քրեական հանցագործներ, որոնք մեղադրվում են կոռուպցիայ մեջ»:

Ընդդիմադիրների համոզմամբ, մյուս պաշտոնյաները պետք է հասկանան դա եւ ընդունեն, որ իրենց էլ նույնը կարող է սպառնալ. - «Ուստի, քանի դեռ ուշ չէ, թող հրաժարական տան եւ աջակցեն ժողովրդավարական ուժերին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG