Մատչելիության հղումներ

logo-print

Ադրբեջանի ընդդիմության հերթական հանրահավաքը տապալվել է


Շաբաթ օրը ընդդիմադիր «Ազադլիգ» դաշինքը փորձել է Բաքվում անցկացնել չարտոնված հանրահավաք: Իրավապահները ցրել են հանրահավաքի մասնակիցներին: Հաղորդվում է նաեւ, թե կան մի քանի տասնյակ ձերբակալվածներ:

Ընդդիմության առաջնորդներից Ալի Քերիլին հայտարարել է, թե իշխանությունները արդեն չորրորդ անգամ խախտել են մարդկանց՝ քաղաքական հավաքներ անցկացնելու սահմանադրական իրավունքը:

Ըստ իշխանությունների, հանրահավաքը տապալվել է սակավամարդ լինելու պատճառով: day.az ինտերնետային էջի փոխանցմամբ, Բաքվի փոխոստիկանապետ Յաշար Ալիեւը լրագրողներին ասել է, թե չարտոնված հանրահավաքին մասնակցում էին 100-150 մարդ:

«Սակայն ոստիկանությունը կանխել է ակցիայի անցկացումը», - հայտարարել է Յաշար Ալիեւը:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ, մինչդեռ, Ալի Քերիմլին «միանգամայն հաջողված» անվանել ակցիան: Իսկ մասնակիցների շարքերի նոսրացումը ընդդիմադիր գործիչը բացատրել է նրանով, թե «ընդդիմադիրներից ոչ բոլորն ունեն բողոքի ակցիաներին շարունակաբար մասնակցելու համար անհրաժեշտ մարտական ոգին»:

Ալի Քերիմլին տեղեկացրել է, որ «Ազադլիգ» դաշինքի հերթական հանրահավաքը ծրագրված է անցկացնել հոկտեմբերի 30-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG