Մատչելիության հղումներ

logo-print

Քոչարյանը եւ Սխեֆերը քննարկել են Ղարաբաղի հարցը


Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը այսօր Բրյուսելում հանդիպել է ՆԱՏ0-ի գլխավոր քարտուղար 3աապ դը Հոոպ Սխեֆերին, որի հետ քննարկել է Ղարաբաղի հարցը:

Սխեֆերը հայտնել է, որ ՆԱՏ0-ն ուշադրությամբ հետեւում է Ղարաբաղի շուրջ զարգացումներին եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին, սակայն «չի ձգտում անմիջական դեր խաղալ հակամարտության կարգավորման գործում»:

Քոչարյանի վկայությամբ, հանդիպման մասնակիցները պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը: ՆԱՏ0-ն իր հարաբերությունները Հայաստանի հետ սկսել է կառուցել Անհատական գործողության ծրագրի հիման վրա:

Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը վերջերս հայտարարել էր, որ 2010 թվականին Հայաստանի զինված ուժերը պետք է համապատասխանեն ՆԱՏ0-ի չափանիշներին:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել է ՆԱՏ0-ում Հայաստանի դեսպան Սամվել Մկրտչյանը, Սխեֆերը բարձր է գնահատել Հայաստանի մասնակցությունը Կոսովոյի խաղաղարար առաքելությանը:


Արմեն Զաքարյան, Երեւան եւ Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG