Մատչելիության հղումներ

Փամուկը պնդում է, որ իրեն փորձում են լռեցնել


Թուրք հայտնի գրող 0րհան Փամուկը, որը մեղադրվում է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մեջ եւ շուտով կանգնելու է թուրքական դատարանի առջեւ, ասել է, թե իրեն «փորձում են լռեցնել»:

«Նրանք ուզում են իմ քիթը ցեխի մեջ մտցնել, բայց ես պնդելու եմ իմ ճշմարտությունը», - ասել է գրողը թուրքական NTV հեռուստակայանին տված հարցազրույցում:

Իր դեմ հարուցված գործը Փամուկն անվանել է անհեթեթություն, քանզի, գրողի վկայությամբ, ինքն «իր կյանքը նվիրել է թուրքական մշակույթին»:

Հոլանդիայի արտգործնախարարության պետական քարտուղար Ատզո Նիկոլային, մինչդեռ, հայտնել է, որ իր երկիրը ուշիուշով հետեւում է Փամուկի գործի շուրջ դեպքերի զարգացմանը:

«Եվրամիությունը պետք է ամեն ինչ անի՝ թույլ չտալու համար, որ Փամուկին եւ նրա նմաններին լռեցնեն Թուրքիայում», - ասել է հոլանդացի դիվանագետը:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG