Մատչելիության հղումներ

Սահակաշվիլի. «ԱՄՆ-ը օգնելու է վերականգնել Վրաստանի իրավասությունը Աբխազիայում եւ Հարավայի Օսիայում»


Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել է, թե Միացյալ Նահանգները պատրաստում է «առաջարկություններ Աբխազիայում եւ Հարավային Օսիայում տարածքում Վրաստանի իրավասությունը վերականգնելու ուղղությամբ»:

«Միացյալ Նահանգների դերակատարությունը մեզ համար մեծ նշանակություն ունի», - «Ռոյթերզ» գործակալության ասել է Սահակաշվիլին՝ ավելացնելով. - «Խաղաղության ծրագրի վրա մենք աշխատելու ենք՝ սերտորեն համագործակցելով ամերիկացիների եւ ռուսաստանցիների հետ»:

Վրաստանի նախագահը վերահաստատել է, որ այդ հակամարտությունների խաղաղ կարգավորումը այլընտրանք չունի:

Վաշինգտոնի նախաձեռնությունները կարող են հրապարակվել դեկտեմբերին՝ Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) անդամ երկրների արտգործնախարարների նիստի ժամանակ:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG