Մատչելիության հղումներ

«Վրաստանի արտաքին քաղաքականությունը որոշում է նախագահը»


«Վրաստանի արտաքին քաղաքականությունը որոշում է նախագահը եւ վրաց ժողովուրդը, այլ ոչ թե առանձին նախարարներ», - հինգշաբթի օրը, ի պատասխան ընդդիմադիր կուսակցության առաջնորդի հայտարարության, ասել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի աշխատակազմի ղեկավար Գեորգի Արվելաձեն:

«Եթե որեւէ մեկը կարծում է, թե Վրաստանի արտաքին քաղաքականությունը որոշում է միայն նախարարը, ապա նա բացարձակապես տեղյակ չէ, թե ինչպես է աշխատում գործադիր իշխանությունը», - հայտարարել է նախագահի աշխատակազմի ղեկավարը:

«Նոր աջեր» ընդդիմադիր կուսակցության նախագահ Դավիդ Գամկրելաձեն արտգործնախարար Սալոմե Զուրաբիշվիլիի պաշտոնանկության կապակցությամբ հայտարարել էր, թե Վրաստանը «խոր քաղաքական ճգնաժամի» մեջ է, եւ արտգործնախարարի պաշտոնանկությունը վկայում է, որ «Սահակաշվիլին փոխել է արտաքին քաղաքական կուրսը»:

«Վրաստանում այսօր տեղի է ունեցել արտաքին քաղաքականության կուրսի փոփոխություն՝ արեւմուտքից դեպի հյուսիս: Այդ փոփոխությանը խանգարում էր արտգործնախարարության ղեկավար Սալոմե Զուրաբիշվիլին, եւ Սահակաշվիլին նրան զոհաբերեց Մոսկվային», - ասել էր ամկրելաձեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG