Մատչելիության հղումներ

logo-print

Ադրբեջանական ընդդիմությունը պատրաստվում է բոյկոտել խորհրդարանական ընտրությունները


Ադրբեջանի դեմոկրատական կուսակցության քաղխորհրդի անդամ Ղուրբան Մամեդովը «Գյունդելիկ Ազերբայջան» թերթի հարցազրույցում ասել է, որ «Ազադլիգ» դաշինքի ղեկավարության առջեւ բարձրացրել է նոյեմբերի 6-ի խորհրդարանական ընտրությունները բոյկոտելու հարցը:

«Ներկա իրավիճակում ընտրություններին մասնակցելը միանգամայն անիմաստ է, քանի որ ամեն բան կանխորոշված է իշխանությունների կողմից»: Ընդդիմությունը պետք է հրաժարվի այդ ֆարսին մասնակցելուց», - Մամեդովի խոսքերն է փոխանցում ռուսաստանյան «Ռեգնում» գործակալությունը:

Ադրբեջանի խորհրդարանի նախկին խոսնակ Ռասուլ Գուլիեւի գլխավորած դեմոկրատական կուսակցության նախագահի առաջին տեղակալ Սարդար Ջալալօղլին, մինչդեռ, «Զերկալո» թերթին ասել է, թե «չի կամենում այս պահին մեկնաբանել այդ հարցը»՝ փաստարկելով, թե մինչեւ ընտրությունները «դեռ բավական ժամանակ կա, իրավիճակը դեռ կարող է փոփոխվել ու կարող են կատարվել միջազգային կազմակերպությունների հանձնարարականները»:

«Մենք հուսով ենք, որ իշխանությունները կկատարեն միջազգային հանրության պահանջները», - հայտարարել է Ջալալօղլին:

Ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության առաջնորդներից Արիֆ Հաջիլին, իր հերթին, հայտարարել է. - «Ադրբեջանի իշխանությունները համառորեն չեն ուզում կատարել ստանձնած պարտավորությունները եւ միջազգային կազմակերպությունների հանձնարարականները՝ գերադասելով օգտվել Ռուսաստանի՝ մասնավորապես Վլադիմիր Ռուշայլոյի հանձնարարականներից... Հենց դրա հետ է կապված այն, որ բոյկոտի մասին խոսակցությունները ավելի ու ավելի հրատապ են դառնում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG