Մատչելիության հղումներ

«Արդարություն» դաշինքի խորհրդարանական խմբակցության անդամները հինգշաբթի օրը սահմանադրական փոփոխություններին «ոչ» ասելու իրենց քարոզարշավը շարունակեցին Մարտունիում եւ Վարդենիսում: Սրանք այն շրջաններն են, որտեղ 2003 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ Ստեփան Դեմիրճյանը ստացել էր ձայների ճնշող մեծամասնությունը:

Հանդիպումներն անցան խախաղ պայմաններում: Հանդիպումներին եկած մարդկանց հետ զրույցներից ակնհայտ դարձավ, որ նրանք լիարժեքորեն ծանոթ չեն առաջարկվող փոփոխություններին: Այդուհանդերձ, նրանց մեծ մասը հայտարարում էր, որ դեմ է քվեարկելու սահմանադրական փոփոխությունների փաթեթին:

Ովքեր քիչ թե շատ ծանոթ էին փոփոխություններին, դեմ էին առաջարկվող այն հոդվածին, ըստ որի «երկրի նախագահը անձեռնմխելի իր լիազորությունների շրջանում, եւ դրանից հետո չի կարող հետապնդվել եւ պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողություններին համար»:

«Թող այդ կետը հանեն, ես այո կասեմ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց հանդիպման եկած մարտունեցիներից մեկը: - «Ցանկացած մարդ իր հանցանքի համար պետք է պատասխան տա»:

«Արդարություն» դաշինքի առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը եւ դաշինքի խորհրդարանական խմբակցության պատգամավորները ինչպես Մարտունիում, այնպես Վարդենիսում հավաքվածներին փոփոխությունների փաթեթում ընդգրկված վտանգավոր դրույթները ներկայացնելուց հետո կոչ արեցին «ոչ» ասել փոփոխություններին, իսկ հետո՝ պայքարել կեղծիքների դեմ:

«Ես ուզում եմ ասել, որ կեղծիքների դեմ պայքարելը միայն իմ գործը չէ, միայն քաղաքական ուժերի գործը չէ... Բոլորիս գործն է», - ասաց Դեմիրճյանը:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG