Մատչելիության հղումներ

Հայաստանը էական հետընթաց է ապրել մամուլի ազատության բնագավառում


«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության այսօր հրապարակած «Մամուլի ազատության ցուցակում» Հայաստանը 167 երկրների շարքում զբաղեցնում է 102-րդ տեղը: Սա էական հետընթաց է անցած տարվա համեմատությանբ, երբ Հայաստանը գրավում էր 83-րդ տեղը:

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը մամուլի ազատության ցուցանիշներն արտացոլող իր ցուցակը կազմում է չորրորդ անգամ անընդմեջ: 2002 թվականին Հայաստանն այդ ցուցակում չէր ընդգրկվել, իսկ 2003 թվականին հայտնվել էր 90-րդ տեղում:


Թուրքիան եւ Վրաստանը, որոնք անցած տարվա ցուցակում զիջում էին Հայաստանին, այս տարի առաջ են անցել Հայաստանից եւ գրավել են համապատասխանաբար 98-րդ եւ 99-րդ տեղերը: Ադրբեջանը 141-րդ տեղում է, իսկ Իրանը Թուրքմենստանի, Էրիտրեայի եւ Հյուսիսային Կորեայի հետ միասին եզրափակում է ցուցակը:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG