Մատչելիության հղումներ

Թուրքիայի Իգդիրի մարզում ուժեղ քամիները տապալել են Իգդիր - Բաբեկ էլեկտրահաղորդման գծի 6 բետոնե հենասյուներ, ինչի հետեւանքով դադարեցվել է էլեկտրաէներգիայի մատակարարումը Նախիջեւան:

ANS հեռուստաընկերությանը Նախիջեւանի Էներգետիկայի վարչությունում ասել են, որ տապալված հենասյուների վերականգնման համար կպահանջվի առնվազն մեկ ամիս. - «Այդ ամսվա ընթացքում Նախիջեւան էլեկտրաէներգիա կմատակարարվի միայն Իրանից: Բնակչությունը որոշ ժամանակ կբախվի հոսանքի մատակարարման դադարեցումների հետ»:

Բաքում Նախիջեւանի ներկայացուցչությունում հեռուստաընկերության թղթկացին փոխանցել են, որ հոսանքի մատակարարման դադարեցումները վերացնելու նպատակով Իրանի հետ համաձայնագիր կկնքվի մատակարարվող էլեկտրաէներգիայի ծավալը ավելացնելու մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG