Մատչելիության հղումներ

Իլհամ Ալիեւը պաշտոնանկ է արել էկոնոմիկայի նախարարին


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը պաշտոնանկ է արել երկրի էկոնոմիկայի նախարար Ֆարհադ Ալիեւին: Լրատվական գործակալությունները նշում են, որ վերջինս ազգակցական կապ չունի նախագահի ընտանիքի հետ:

Ֆարհադ Ալիեւը ընկալվել է որպես Ադրբեջանի կառավարության բարեփոխական թեւի ներկայացուցիչ: Նրա պաշտոնանկության պատճառը հայտնի չէ: Ընդդիմության առաջնորդներից մեկը՝ «Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին այսօր ասել է, որ նախարարի պաշտոնանությունը վկայում է իշխանական վերնախավում առկա տարաձայնությունների մասին:

Նախագահի մեկ այլ հրամանագրով էկոնոմիկայի նոր նախարար է նշանակվել Ադրբեջանի արժեթղթերի պետական հանձնաժողովի նախագահ Հեյդար Բաբաեւը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG