Մատչելիության հղումներ

Հայաստանը ծրագրում է մեծացնել խաղաղապահ ստորաբաժանման կազմը


Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Արթուր Աղաբեկյանը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստվում է շոշափելիորեն ընդլայնել իր խաղաղապահ ստորաբաժանման կազմը:

«Այսօր արդեն գումարտակը համալրել ենք մոտ 60 տոկոսով», - չորեքշաբթի օրը Կոսովոյում հայ խաղաղապահների չորրորդ հերթափոխը ճանապարհելիս ասաց Աղաբեկյանը: - «Մենք ունենք ստանձնած պարտավորություն Հայաստան – ՆԱՏՕ համագործակցության շրջանակներում գումարտակի համալրման հաջորդականության վերաբերյալ: Այդ շրջանակներում մենք արդեն համալրել ենք երկու հրաձգային վաշտ եւ մարտական ու թիկունքային ապահովման ստորաբաժանումները»:

«Շարունակելու ենք գումարտակի համալրումը: Նաեւ շարունակելու ենք կադրերի պատրաստումը՝ ապագայում խաղաղապահ բրիգադա ունենալու համար», - եզրափակեց Աղաբեկյանը:

Աղաբեկյանը ասաց, որ հայ խաղաղապահները, պարեկային ծառայությունից բացի,Կոսովոյում զբաղվում է նաեւ քրիստոնական եկեղեցիների պահպանությամբ:

«Եղել եմ տեղում, շրջել եմ բոլոր վայրերում, որտեղ ծառայություն են իրականացնում մեր զինծառայողները», - ասաց Աղաբեկյանը՝ հպարտությամբ փոխանցելով, որ երբ տարածքում լքվել էին տարածքի գրեթե բոլոր եկեղեցիները, հայ խաղաղախահները շարունակել էին պահպանել եկեղեցին, որը այժմ այնտեղ անվանում են «հայկական եկեղեցի»:

Փոխնախարարաը հավաստիացրեց, որ Հայաստանը շարունակելու է խաղաղապահ առաքելություն իրականացնել այդ տարածքում առաջիկա առնվազն 1,5 տարվա ընթացքում:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG