Մատչելիության հղումներ

Միացյալ Նահանգների նախագահ Բուշի դեմ մահափորձի մեղադրանքով ձերբակալվածի շահերը կպաշտպանի նոր փաստաբան


Մայիսի 10-ին Վրաստանի մայրաքաղաքի կենտրոնական հրապարակում Միացյալ Նահանգների եւ Վրաստանի նախագահների նկատմամբ մահափորձի մեղադրանքով ձերբակալված Թբիլիսիի 27-ամյա բնակիչ Վլադիմիր Հարությունյանի շահերը կպաշտպանի նոր՝ թվով չորրորդ փաստաբանը:

Հարությունյանի նոր փաստաբանը Զազա Շանավան է: Շանավայի նախորդներից երկուսին բացարկ էր հայտնել մեղադրյալի մայրը, երրորդը ինքնակամ էր հրաժարվել Հարությունյանի շահերը պաշտպանելուց:

Վլադիմիր Հարությունյանին ներկայացվել են մի շարք մեղադրանքներ՝ ահաբեկչական գործողության իրականացում, հրազենի, պայթուցիկ նյութերի ապօրինի ձեռքբերում եւ տեղափոխում, դիտավորյալ սպանություն: Ձերբակալման ժամանակ Հարությունյանը դիմադրել էր եւ հրազենից սպանել Վրաստանի ներքին գործերի նախարարության միջազգային ահաբեկչության դեմ պայքարի դեպարտամենտի աշխատակից, 37-ամյա սպա Զուրաբ Կվլիվիձեին:

Վլադիմիր Հարությունյանին մեղադրանք է ներկայացրել նաեւ Միացյալ Նահանգների Կոլումբիա դաշնային տարածքի ատենակալների կոլեգիան: Կախված նրանից, թե ինչ վճիռ կկայացնի Վրաստանի դատարանը, ամերիկյան կողմը կորոշի՝ պահանջելու է արդյո՞ք ենթադրյալ ահաբեկիչի հանձնումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG