Մատչելիության հղումներ

Բալթյան եւ հարավկովկասյան երկրների արտգործնախարարները դեկտեմբերին կհանդիպեն Բրյուսելում


«Բալթյան եւ հարավկովկասյան երկրների արտգործնախարարները դեկտեմբերին կհանդիպեն Բրյուսելում, իսկ եթե այդ հանդիպումը հաջողությամբ պսակվի, մայիսին կհանդիպեն այդ երկրների նախագահները», - երեքշաբթի օրը հայտարարել է Լիտվայի արտգործնախարար Անտանաս Վալիոնիսը Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ զրուցելուց հետո:

Ինչպես հաղորդում է BNS գործակալությունը, Վարդան 0սկանյանը հավանություն է տվել Բրյուսելում հանդիպելու նախաձեռնությանը: Հայաստանի արտգործնախարարը տեղեկացրել է լիտվացի պաշտոնակցին Հայաստանում կայանալիք սահմանադրական հանրաքվեի մասին, ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության գլխավոր ուղղությունները եւ հույս է հայտնել, որ Եվրամիության բանակցությունները Թուրքիայի հետ կնպաստեն այն բանին, որ Թուրքիան բարելավի հարաբերությունները Հայաստանի հետ:

Վալիոնիսը եւ 0սկանյանը այսօր Վիլնյուսում համատեղ հայտարարություն արեցին Եվրոպական եւ Եվրատլանտյան ինտեգրման բնագավառում համագործակցելու մասին:

Վալիոնիսը տեղեկացրել է, որ հաջորդ տարվա սկզբին Հայաստան է այցելելու Լիտվայի նախագահ Վալդաս Ադամկուսը, որը մի շարք տնտեսական համաձայնագրեր կստորագրի:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG