Մատչելիության հղումներ

Ակնկալվում է, որ Եվրոպայում համագործակցության եւ անվտանգության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի համանախագահները կհանդիպեն ընթացիկ շաբաթավերջին կամ գալիք շաբաթասկզբին Վաշինգտոնում:

«Թրենդ» գործակալությանը Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը ասել է նաեւ, որ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններում միջնորդ երկրներին՝ Ռուսաստանին, Միացյալ Նահանգներին եւ Ֆրանսիային, հարկավոր է կոնսուլտացիաներ անցկացնել եւ քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ գործընթացի ներկա փուլը:

Մերզլյակովը ասել է, որ համանախագահները առայժմ չեն պատրաստվում այցելել տարածաշրջան: Նա նշել է, որ դեռեւս վերջնականորեն համաձայնեցված չէ տեղեկատվությունը, թե Լյուբլյանայում ծրագրվում է Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ, իսկ Մինսկի խմբի եւ ԵԱՀԿ-ի հետագա ծրագրերի ու գործունեության վերաբերյալ հնարավոր կլինի ավելի կոնկրետ խոսել միայն դիվանագետների հանդիպումից հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG