Մատչելիության հղումներ

Կոսովո կմեկնի հայ խաղաղապահների 4-րդ հերթափոխը


Չորեքշաբթի առավոտյան Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայ զինվորականներին փոխարինելու կմեկնի արդեն 4-րդ հերթափոխը:

Հայաստանի զինված ուժերի խաղաղապահ գումարտակի հրամանատար Արտակ Տոնոյանի հավաստմամբ, զինծառայողների թիվը նախորդ հերթափոխի համեմատությամբ չի փոխվել. Կոսովո կմեկնեն 34 խաղաղապահ:

Այս հերթափոխը, սակայն, Տոնոյանի փոխանցմամբ, առանձնանում է նրանով, որ գումարտակի կազմում նաեւ փորձառուներն են մեկնում. զինվորականներ, որ արդեն մեկ անգամ եղել են Կոսովոյում:

Այն գոտին, որտեղ հերթապահում են հայ զինծառայողները, գտնվում է Միացյալ Նահանգների պատասխանատվության ներքո:

«Հիմնականում իրականացնում ենք հսկիչ անցագրային կետերի, հատուկ նշանակության օբյեկտների պահպանություն», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Տոնոյանը:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG