Մատչելիության հղումներ

Թբիլիսիում կանցկացվի Ասիական-խաղաղօվկիանոսյան երկրների առեւտրաարդյունաբերական պալատների կոնֆեդերացիայի հոբելյանական նիստը


Հոկտեմբերի վերջին Վրաստանի մայրաքաղաքում կանցկացվի Ասիական-խաղաղօվկիանոսյան երկրների առեւտրաարդյունաբերական պալատների կոնֆեդերացիայի 70-րդ նիստը եւ առաջին գործարար համաժողովը:

Վրաստանի առեւտրաարդյունաբերական պալատից «Կավկազպրես» գործակալությանը փոխանցել են, որ գործարար համաժողովում, որը պաշտոնապես կբացվի հոկտեմբերի 28-ին, ելույթներ կունենան Վրաստանի վարչապետ Նողաիդելին, Ասիական-խաղաղօվկիանոսյան երկրների առեւտրաարդյունաբերական պալատների կոնֆեդերացիայի նախագահ Կ.Կ. Մոդին:

Համաժողովի մասնակիցները կքննարկեն իրենց երկրներում ներդրումների հնարավորությունները, տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաներին, զբոսաշրջության զարգացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Համաժողովի շրջանակներում Վրաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի մի շարք գործարարների կհանձնվեն Ասիական-խաղաղօվկիանոսյան երկրների առեւտրաարդյունաբերական պալատների կոնֆեդերացիայի մրցանակները մի քանի անվանակարգերում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG